Համակարգային հիվանդություններ
Ընտանեկան միջերկրածովյան տենդի կամ պարբերական հիվանդության ժամանակ Կոլխիցինի երկարատև ընդունումը
![Ընտանեկան միջերկրածովյան տենդի կամ պարբերական հիվանդության ժամանակ Կոլխիցինի երկարատև ընդունումը Ընտանեկան միջերկրածովյան տենդի կամ պարբերական հիվանդության ժամանակ Կոլխիցինի երկարատև ընդունումը](up/article/big/file_36669_6187017.jpg)
Պարբերական հիվանդությունը (ՊՀ) աուտոբորբոքային բնույթի ժառանգական հիվանդություն է, բնորոշվում է պարբերաբար առաջացող նոպաներով, որոնք ուղեկցվում են բարձր ջերմությումբ/տենդով, որովայնի և/կամ կրծքավանդակի ցավերով, մկանացավերով, հոդացավերով/հոդաբորբով և տևում են մեկից մի քանի օրվա: ՊՀ հիմնական բարդությունն է երիկամների ամիլոիդոզի առաջացումը, որի արդյունքում զարգանում է երիկամային անբավարություն:
ՊՀ ախտորոշումը միշտ չէ, որ կատարվում ժամանակին: Ախտորոշվելուց հետո բժշկի կողմից սահմանվում է երկարատև բուժում կոլխիցինով և հսկողություն:
Ի՞նչ ազդեցություն ունի Կոլխիցինը
Կոլխիցին դեղամիջոցը ունի հակաբորբոքային ազդեցություն, օգնում է նվազեցնել ՊՀ նոպաների ինտենսիվությունը և հաճախականությունը: Կոլխիցինի կանոնավոր օգտագործումը կանխում է երիկամային ամիլոիդոզի զարգացումը:
Կարո՞ղ է արդյոք կոլխիցին չունենալ թերապևտիկ ազդեցություն որոշ հիվանդների մոտ
Անհրաժեշտ է նախևառաջ հասկանալ, թե ինչ է նշանակում « չունենալ ոչ մի ազդեցություն» :
Կոլխիցինի հանդեպ ռեզիստենտ են հիվանդների մոտ 2%: Որոշ հիվանդների մոտ կոլխիցինի ոչ բավարար բուժական ազդեցությունը պայմանավորված է դեղորայքը անկանոն օգտագործելով:
Երեխաների մոտ կոլխիցինի ընդունման սկզբնական շրջանում կարող է նկատվել ոչ բավարար արդյունավետություն, ինչը կախված է դեղաչափի հետ:
Արդյո՞ք կոլխիցինը ունի կողմնակի ազդեցություն
Այո, իհարկե, ինչպես ցանկացած դեղամիչոց: Առավել հաճախ նկատվում է լուծ: Նման դեպքերում խորհուրդ է տրվում նվազեցնել կոլխիցինի դեղաչափը առաջիկա 2-3 շաբաթների ընթացքում, և ապա բժիշկի հսկողության ներքո, որոշակի ժամանակահտվածում հասցնել անհրաժեշտ բուժիչ քանակի:
Ե՞րբ է հակացուցված կոլխիցինի ընդունումը
Կոլխիցինը հակացուցված է actinomycetes արտադրող հակաբիոտիկների հետ միաժամանակ, որոնց ազդեցության ներքո կարող է դրսևորվել կոլխիցինի տոքսիկ ազդեցությունը:
Կոլխիցինը հակացուցված է նաև ստատինների (խոլեստերինի բարձ մակարդակի վրա ազդող դեղամիջոցներ), իմունոսուպրեսորների և հակամակարդիչների հետ: Նշված դեղորայքը ստացող հիվանդները պետք է տեղեկացնեն այդ մասին իրենց բժշկին:
Կլինե՞ն արդյոք կոլխիցինի մանկական դեղատեսակներ
Կոլխիցինի հաբերը դժվարությամբ են բաժանվում և դառը համ ունեն, ուստի հատուկ մանկական դեղատեսակի ստեղժումը շատ կարևոր է: Երեխաներին կոլխիցինը տալուց առաջ այն պետք է բաժանել և լուծարել խնձորի կամ այլ մրգի խյուսի մեջ:
Խորհուրդներ երիտասարդ հիվանդներին, ովքեր չեն ցանկանում ընդունել կոլխիցին
Դեռահասները հաճախ չեն ցանկանում կոլխիցին ընդունել, պնդելով, որ ուզում են լինել «ինչպես բոլորը»: Սա տարբեր քրոնիկական հիվանդություններով տառապողներին բնորոշ արձագանք է և բուժումից հրաժարվելու նման որոշումը հաճախ կապված է ախտորոշումը չընդունելու հետ: Ինչին կարող է սա հանգեցնել: Առաջին հերթին, նոպաների հաճախացմանը: Նման դեպքերում, կարևոր է խորհրդակցել բժշկի հետ:
Կոլխիցին, հղիություն, ընտանիքի պլանավորում: Արդյո՞ք նրա օգտագործումը անվտանգ է:
Այո, իհարկե: Կոլխիցինի այն դեղաչափը, որը սահմանած է ձեր բժշկի կողմից, բացասաբար չի ազդի կանանց ևտղամարդկանց վերարտադրողական համակարգի վրա: Խորհուրդ չի տրվում դադարեցնել կոլխիցինի ընդունումը ընտանիքի պլանավորման և հղիության ընթացքում:
Բազմաթիվ ուսումնասիրությունները հաստատում են, որ ընտանիքի պլանավորման և հղիության ընթացքում կոլխիցինի ընդունումը ծնողների կողմից չի ավելացնում բնածին արատներով երեխաներ ծնվելու հավանականությունը և ցուցում չի հանդիսանում պտղաջրերի հետազոտության :
Կոլխիցինը նվազեցնում է նոպաների հաճախականությունը ՊՀ տառապող հղիների մոտ: Ավելին, դեղորայքի անկանոն օգտագործումը հղիության ընթացքում հանգեցնում է բորբոքման զարգացման բորբոքմանը և մեծացնում է վիժման վտանգը:
Կարո՞ղ է արդյոք կերակրող մայրը օգտագործել կոլխիցին
Այո, սակայն պահպանելով որոշակի ժամային ռեժիմ: Կոլխիցինի կանոնավոր օգտագործումը դադարեցնելու որևից է պատճառ չկա, քանի որ կրծքի կաթի միջոցով անցնում է կոլխիցինի աննշան քանակ: Կոլխիցինը խորհուրդ է տրվում ընդունել մինչև երեկոյան կերակրելը, քանի որ այն հայտնվում է կրծքի կաթի մեջ ընդունելուց 2-3 ժամ անց, իսկ փոխակերպվում և վերանում է՛ 7-11 ժամ հետո: Կերակրող մայրերին խորհուրդ չի տրվում ընդունել կոլխիմաքսը կոլխիցինի փոխարեն:
Ի՞նչ անել, եթե հիվանդը մոռացել է ընդունել կոլխիցինի հերթական դեղաչափը:
Երբեմն հիվանդը կարող է մոռանալ, արդյոք նա ընդունել է դեղորայքը: Այս դեպքում կրկնակի ընդունելու կարիք չկա: Գերդոզավորման վտանգը բարձր է, իսկ կոլխիցինի առավելագույն օրական դեղաչափը կազմում է 2.5 - 3 մգ:
Կարելի՞ է արդյոք փոխել բժշկի կողմից նշանակված կոլխիցինի դեղաչափը:
Կոլխիցինի դեղաչափը նշանակվում է բժշկի կողմից յուրաքանչյուր հիվանդին: Այն կարող է տատանվել ըստ հիվանդի ռեժիմի՛ ճանապարհորհդություններ, քննություններ և այլն: բուժման համար նշանակվում է օպտիմալ դեղաչափ: Բժիշկը կարող է նվազեցնել այն, եթե բուժումից մի քանի ամիս անց նկատվել է վիճակի կայուն բարելավում:
Արդյո՞ք կոլխիցինի ընդունումը անհրաժեշտ է գենակիրներին
Առողջ հետերոզիգոտ կրողներին կոլխիցինը ցուցված չէ: Այն նշանակվում է գենակիրների մոտ ՊՀ կլինիկական ախտանիշների առկայության պարագայում:
Կա՞ն արդյոք ապրելակերպի փոփոխություններ ՊՀ տառապողների մոտ կոլխիցինով բուժման ընթացքում
Նկատելի փոփոխություններ չեն նկատվում: Նրանց անհանգստություն կարող է պայմանավորված լինել առաջին անգամ անսովոր գենետիկական հիվանդության ախտորոշման մասին լուրի հետ, բայց ոչ կոլխիցինի կողմնակի ազդեցությամբ:
Արդյո՞ք կոլխիցինը ունի վնասակար ազդեցություն ստամոքսի վրա երկար ընդունելու դեպքում
Կոլխիցինի ճիշտ, անգամ երկարատև ընդունման պարագայում, ՊՀ հիվանդների մոտ որևց է բացասական ազդեցություն ստամոքսի լորձաթաղանթի վրա չի նկատվում: Ստամոքսի հետ կապված խնդիրները կարող են առաջանալ զուգահեռ այլ դեղորայք ընդունելու կամ ՊՀ ուղեկցող ստամոքսի այլ հիվամդությունների առկայության պարագայում:
Տոքսի՞կ է արդյոք կոլխիցինը
Այո, իհարկե: Ինչպես ցանկացած դեղամիջոց, կոլխիցին կարող է ունենալ տոքսիկ ազդեցություն 5-6 մգ և ավել օրական դեղաչափով օգտագործելու պայմաններում:
Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն
Հասցե. փող. Աբովյան 34/3
Հեռախոս. +374 10 54 43 65,
+374 10 54 43 67
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Աուտոիմուն հիվանդություններ. armeniamedicalcenter.am Աուտոիմուն հիվանդություններ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_62616_6791060.jpg)
Աուտոիմուն հիվանդությունները իմունային համակարգի գործունեության խանգարման հետևանք են: Ախտաբանության հիմքում իմունիտետի չափազանց մեծ ակտիվությունն է, որը օրգանիզմի բջիջներն ընդունում է որպես օտար...
![](images/calendar.png)
![Համակարգային հիվանդություններ. հարցազրույց ռևմատոլոգ Վահան Մուկուչյանի հետ. nairimed.com Համակարգային հիվանդություններ. հարցազրույց ռևմատոլոգ Վահան Մուկուչյանի հետ. nairimed.com](up/article/small/file_62082_1488709.png)
Ի՞նչ է համակարգային հիվանդությունը:
Համակարգային հիվանդությունների շարքին են դասվում այն ախտահարումները, երբ ախտաբանական գործընթացը կարող է...
![](images/calendar.png)
![Ռևմատոլոգիական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. armeniamedicalcenter.am Ռևմատոլոգիական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. armeniamedicalcenter.am](up/article/small/file_56311_5793255.jpg)
Ռևմատոլոգիական ծառայությունն Արմենիա բժշկական կենտրոնում գործում է արդեն 7 տարի և հիմնականում իրականացնում է ամբուլատոր ծառայություններ, իսկ ստացիոնար բուժվող հիվանդներին, անհրաժեշտության դեպքում...
![](images/calendar.png)
![Ո՞ր նախանշաններն են խոսում ռևմատոլոգիական հիվանդությունների մասին Ո՞ր նախանշաններն են խոսում ռևմատոլոգիական հիվանդությունների մասին](up/article/small/file_54085_9460232.jpg)
Եթե մարդն առավոտյան արթնանում է բռնված մկաններով, դժվարանում է շարժվել մեկ ժամից ավելի, և այդ նշանները պարբերաբար կրկնվում են, սա վկայում է առավոտյան մկանային կարկամածության մասին, որը ռևմատոլոգիական հիվանդությունների...
![](images/calendar.png)
![Արթրոզների և արթրիտների տարբերությունը. Զարուհի Սաֆարյան. izmirlianmedicalcenter.com Արթրոզների և արթրիտների տարբերությունը. Զարուհի Սաֆարյան. izmirlianmedicalcenter.com](up/article/small/file_52608_2650212.jpg)
Արթրիտը հոդի բորբոքումն է, օստեոարթրոզը` հոդի մաշվածությունը: Արթրիտների ժամանակ կա այտուցվածություն, տեղային ջերմության բարձրացում, հիպերէմիա, շարժումների սահմանափակում, շոշափելիս ցավ...
![](images/calendar.png)
![Ռևմատոիդ արթրիտ. Զարուհի Սաֆարյան. izmirlianmedicalcenter.com Ռևմատոիդ արթրիտ. Զարուհի Սաֆարյան. izmirlianmedicalcenter.com](up/article/small/file_52107_9010049.jpg)
Ի՞նչ հիվանդություն է ռևմատոիդ արթրիտը:
Ռևմատոիդ արթրիտը աուտոիմուն ռևմատիկ հիվանդություն է, որը դրսևորվում է սիմետրիկ էրոզիվ արթրիտով...
![](images/calendar.png)
![Պոդագրա. հաճախ տրվող հարցերին պատասխանում է ռևմատոլոգ Զարուհի Սաֆարյանը. izmirlianmedicalcenter.com Պոդագրա. հաճախ տրվող հարցերին պատասխանում է ռևմատոլոգ Զարուհի Սաֆարյանը. izmirlianmedicalcenter.com](up/article/small/file_51696_1030223.png)
Պոդագրան համակարգային տոֆուսային հիվանդություն է, որն ուղեկցվում է հոդերում և հարհոդային հյուսվածքներում նատրիումի մոնոուրատի բյուրեղների կուտակումով` առաջացնելով տեղային բորբոքում...
![](images/calendar.png)
![Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am](up/article/small/file_50912_6208261.jpg)
Պարբերական հիվանդությանը (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...
![](images/calendar.png)
![Պսորիազ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com Պսորիազ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com](up/article/small/file_49551_5722437.jpg)
Ի՞նչ է պսորիազը:
Պսորիազը մաշկային հիվանդություն է, որն արտահայտվում է մաշկային ծածկույթի ցանավորմամբ և թեփոտմամբ...
![](images/calendar.png)
![Ռեւմատոլոգիական հիվանդություններ. armeniamedicalcenter.am Ռեւմատոլոգիական հիվանդություններ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_49002_8295042.jpg)
«Արմենիա» ԲԿ բժիշկ-ռեւմատոլոգ Գոհար Հակոբյանը ռեւմատոլոգիական հիվանդությունների մասին իր մասնագիտական խորհուրդներն է ներկայացնում: Բժշկուհու խոսքին անհրաժեշտ է հետեւեն ո՛չ միայն հիվանդները, այլ նաեւ մարդիկ, ովքեր չեն բախվել խնդրին...
![](images/calendar.png)
![Հաճախ տրվող հարցեր ռևմատոլոգին. izmirlianmedicalcenter.com Հաճախ տրվող հարցեր ռևմատոլոգին. izmirlianmedicalcenter.com](up/article/small/file_48133_3576683.jpg)
1. Ի՞նչ հիվանդություններ է բուժում ռևմատոլոգը:
Դրանք բավականին մեծ խումբ կազմող հիվանդություններ են, որոնք ուղեկցվում են հենաշարժական ապարատի և շարակցական...
![](images/calendar.png)
![Ինչպես խուսափել ռեւմատոլոգիական խնդիրներից. հարցազրույց Արմենիա ԲԿ ռեւմատոլոգ Գոհար Հակոբյանի հետ. armeniamedicalcenter.am Ինչպես խուսափել ռեւմատոլոգիական խնդիրներից. հարցազրույց Արմենիա ԲԿ ռեւմատոլոգ Գոհար Հակոբյանի հետ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_46927_4543773.jpg)
Ժամակակից կյանքում տարածված ռեւմատոլոգիական հիվանդությունները բազմապատճառային են: Ինչպե՞ս խուսափել հիվանդությունից եւ որո՞նք են խնդրի առաջացման պատճառները. այս հարցերին պատասխանում է «Արմենիա»...
![](images/calendar.png)
![Հոդերի հիվանդություններ. ռևմատոիդ արթրիտ. izmirlianmedicalcenter.com Հոդերի հիվանդություններ. ռևմատոիդ արթրիտ. izmirlianmedicalcenter.com](up/article/small/file_45726_2332767.jpg)
Ռևմատոիդ արթրիտը շարակցական հյուսվածքի բորբոքային հիվանդություն է: Այն դրսևորվում է հոդերի պրոգրեսիվող քրոնիկական ախտահարումով: Աստիճանաբար քայքայվում են հոդի բոլոր տարրերը, և զարգանում են կոնտրակտուրաներ...
![](images/calendar.png)
![Տեղեկատվություն աշակերտների՝ ովքեր տառապում են պարբերական հիվանդությամբ, և նրանց ուսուցիչների համար Տեղեկատվություն աշակերտների՝ ովքեր տառապում են պարբերական հիվանդությամբ, և նրանց ուսուցիչների համար](up/article/small/file_36671_6182327.jpg)
Ի՞նչ է ընտանեկան միջերկրածովյան տենդ կամ պարբերական հիվանդությունը: Ընտանեկան միջերկրածովյան տենդը, կամ պարբերական հիվանդությունը (ՊՀ) ժառանգական հիվանդություն է, որը տարածված է միջերկրածովյան...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն